Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ նոր մանրամասներ են հայտնի դառնում կուսակցությունների ցուցակների վերաբերյալ:
Հայկական ժամանակի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն այս անգամ որոշ նորություններով է աչքի ընկնելու:
Ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինիս մամուլի խոսնակը աղբյուրի հետ զրույցում ասաց, որ երբ որ հստակություն լինի՝ հայտարարություն կանեն: Դիտարկմանը, որ մեր տեղեկություններով արդեն համարն է որոշված՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ կփորձի կապ հաստատել պարոն Սուքիասյանի հետ եւ տեղեկությունը ճշտել:
ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Արսենյանը ՀԺ-ի հետ զրույցում ո՜չ հերքել, ո՜չ հաստատել է այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը: