ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քաղաքական ուժերից ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու մտադրություն չունեն։
Նա նշեց, որ նման հարց նույնիսկ չի էլ քննարկվում, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա ձևավորելու մասին լուրերը սուտ են։
Աբովյանը նաև անդրադարձավ ՔՊ-ի ցուցակով առաջադրված գործարար Խաչատուր Սուքիասյանի ու Գագիկ Ծառուկյանի բարեկամական կապերին, նշելով, որ անձնական կապերը չպետք է փորձել բերել քաղաքական հարթություն։