fbpx
Սպորտ

Մխիթարյանը կարող է վերադառնալ Բունդեսլիգա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա։

Հայ կիսապաշտպանը պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսի 30-ին և հնարավոր է, որ նա չի մնա իտալական ակումբում, քանի որ նա նախկինում հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի պատճառով, ում գլխավորությամբ նա բավականաչափ խաղաժամանակ չէր ստանում անգլիական ակումբում։ Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանին հռոմեական թիմը կգլխավորի Մոուրինյուն։

«Բորուսիա» վերադարձը կընկալվի որպես դրական պահ մարզիկի համար: Երեք մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստի հարաբերությունները գերմանական ակումբի հետ շատ ջերմ և հետաքրքիր էին․ նա 140 խաղում խփել է 41 գոլ, նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:

Այս մասին տեղեկանում ենք Mercadodofutebol-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ