Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը:
Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակեն խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ շարունակելու մեր ներդրումն ունենալ Սիրիայի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծման գործում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», – ասված է ուղերձում։