ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մինչ այժմ մեր պատվիրած մի քանի հարցումներից մեզ համար ամենավատատեսականի արդյունքներով ՔՊ-ի ստանալիք քվեները 3.5 անգամ գերազանցում են «Հայաստան» դաշինքին։ Մյուս երկու հարցումներով՝ գերազանցում են 4 և 5 անգամներով։
3.5 անգամ գերազանցող հարցումը միակն է, որ անց է կացվել հեռախոսային եղանակով։
Իրենց հանրահավաքների ժամանակ ձայնագրած ծափեր միացնող քաղաքական ուժերի նոր հոբբին փաստորեն սոցիոլոգիական «նկարչությունն» է»։