«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ բողոքարկելու են ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ըստ կուսակցության՝ հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ լռության օրվա կարգը խախտելու համար։ Վերջինս երեկ Facebook-ի ուղիղ եթեր է ունեցել: