«Նայեք, առաջ չգնանք, ընտրություններից հետո կերևա»,- այսօր լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հետընտրական ի՞նչ զարգացումներ կարող են լինել երկրում։ Հարցին՝ եթե իրենց դաշինքը մեծամասնություն չկազմի, հանրահավաքներ կանցկացնե՞ն, Քոչարյանը հստակ պատասխան չտվեց։
Նա նշել է, որ ընտրությունների արդյունքներից հետո կանդրադառնան այդ հարցին։