ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իր գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա Նիկոլ Փաշինյանին անվանել է նպատակասլաց և հայ ժողովրդի շահերին ծառայող ու նշել է, ու նշել է, որ հենց սա է հաջողության հասնելու իր բանալին։
Բելառուսի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը առաջիկայում էլ կզարգանան։
