fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիան Բելառուսի դեմ պատժամիջոցներ է սահմանել

Մեծ Բրիտանիան հայտարարում է Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որը իրենից ենթադրում է չորս ֆիզիկական անձի և երեք կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ:

Անկախ դիտորդների մեծ մասը կարծում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարտվել է 2020-ի ընտրություններում: Իսկ դրանց արդյունքները վիճարկող և բոյկոտող հազարավոր մարդկանց Լուկաշենկոյի ռեժիմը ձերբակալել է։

Պատժամիջոցների ենթարկվածների շարքում են Բելառուսի չորս քրեակատարողական գաղութների հրամանատարները։ «Լուկաշենկոյի անողոք ճնշումները քաղաքացիական հասարակության վրա չեն նվազում»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին՝ կոչ անելով Լուկաշենկոյի ռեժիմին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ