fbpx
Հասարակություն

Երևանում իրականացվում է ապօրինի շինությունների ապամոնտաժում

hakob karapetyan

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում գրառում է արել՝ անդրադառնալով Երևանում իրականացվող ապամոնտաժման աշխատանքներին։

«Ապօրինի շինություններ քանդվում են ոչ միայն Աջափնյակում:

Լուսանկարները Էրեբունիից են՝ Մուրացան 114/3 և Էրեբունի 28 շենքերի մոտ: Ընդ որում՝ քանդվում են սեփականատերերի հետ բացատրական աշխատանքների արդյունքում, համատեղ ուժերով:

Իսկ հղմամբ Նոր Նորքում իրականացվող քանդման աշխատանքներ են»:

Ավելի վաղ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել նաև Նոր Նորք վարչական շրջանի Ստեփանյան 10 հասցեի հարակից տարածքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ