«Բավարիան» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին տեսնում է որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:
Նշվում է, որ ակումբը չի փորձի գնել Հոլանդին այս տարի՝ բարձր տրանսֆերային արժեքի պատճառով, բայց կսպասի մինչև հաջորդ ամառ, երբ խաղացողի փոխհատուցման գումարը կարժենա 64 միլիոն ֆունտ՝ ըստ պայմանագրի:
Հնարավոր գործարքին կարող են խոչընդոտել «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան», որոնք նույնպես հետաքրքրված են Էրլինգի ծառայություններով :
Այս մասին տեղեկանում ենք Sport1-ից։