Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրը հաղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի հետ պարտիայի 66-րդ քայլում։ Հայ գրոսմայստերն այժմ 4,5 միավորով առաջին հորիզոնականը կիսում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմիևի հետ։
Մրցումային առաջին օրը Արոնյանը 5 պարտիա էր անցկացրել, որոնցում տարել էր երկու հաղթանակ, երեք պարտիա էլ ավարտել էր ոչ-ոքի: