Հուլիսի 2-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ:
Երևանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին և դրանց ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարը այցելել է «Art Company», «ML Mining» և «Ord Development» ընկերությունների շինհրապարակներ:
Ընկերությունները զբաղվում են բազմաբնակարանային շենքերի կառուցմամբ: Տիգրան Ավինյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծերին, հետևել է կառուցապատման աշխատանքներին, շրջայց կատարել արդեն իսկ ավարտին հասցված բնակելի շենքերում և բնակարաններում: