Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․
«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար»:
Նախագահ Սարգսյանը Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
