ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», – ասվում է համապատասխան փաստաթղթում:
Հրամանագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։