Ամերիկյան 37 նահանգներ դատական հայց են ներկայացրել Google ընկերության դեմ․ պատճառը հակամենաշնորհային օրենսդրության ենթադրյալ խախտումն է։
Սա առաջին դեպքը չէ, երբ Google-ը բախվում է նման խնդրի։ Անբարեխիղճ մրցակցության և մենաշնորհի ձգտելու հիմքերով ամերիկյան ընկերությունն իր դեմ դատական հայցի է բախվում արդեն 3-րդ անգամ։
Այս անգամ Google-ին մեղադրում են Android-ով աշխատող սարքավորումների համար նախատեսված հավելվածների խանութի աշխատանքում հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ։