Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381-ն` առողջացած, 4536-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ երեկ կատարվել է 5093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք: Ունենք 78 առողջացած և 5 մահվան դեպք:
Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2966 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 220 466 թեստավորում: