Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությունը՝ ապամոնտաժել ապօրինի կառույցերը, շարունակվում է իրագործվել։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութից։
«Երևանի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժումը», – նշում են քաղաքապետարանից։