Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին ԱԱԾ աշխատակիցները տեղափոխում են Երևան։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Հայրապետյանը։ Նա տեղափոխությունը որակել է «ապօրինություն»։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱԱԾ խուզարկություն է իրականացրել Փարամազյանի բնակարանում և ավտոմեքենայում։