ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադաձավ նոր Պարեկային ոստիկանությանը։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանի կյանքում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ իր գործունեությունն է սկսել Պարեկային ոստիկանությունը։
Նրա խոսքով՝ Երևանում ծառայություն են իրականացնում 698 պարեկներ, որոնց շուրջ 70 տոկոսը նախկինում չի աշխատել ոստիկանությունում։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս բարեփոխումը պլանավորել են շատ մանրամասն՝ մինչև վերջին դետալը։