Բավականին հզոր երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։
Այս մասին հաղորդում է USA Today-ը։
Նշվում է, որ դրանից հետո գրանցվել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ։
Ըստ աղբյուրի՝ սա վերջին 25 տարիների ամենահզոր երկրաշարժն է եղել։
Ավերածությունների ու տուժածների մասին տվյալներ դեռևս չկան։