Այսօր՝ հուլիսի 11-ին, արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հարց ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին։
Մինչ հարցը հնչեցնելը, նա դիմեց ՍԴ դատավորներին՝ ասելով․
«Բարձր դատարան, ճիշտն ասած, ես կցանկանայի մեջբերում անել, բայց կուզեի ձեր կարծիքը հասկանալ՝ արդյո՞ք կարելի է մեջբերում անել Սերժ Սարգսյանի հանրահայտ այն խոսքերը։ Որովհետև անընդհատ խոսվում է ատելության խոսքի մասին, ընտրության արդյունքների վրա դրա ազդեցության մասին։ Կարելի՞ է արդյոք մեջբերել, եթե մեջբերումն իր մեջ ուղիղ հայհոյանք է պարունակում»։
Դատարանից ստանալով բացասական պատասխան՝ Բադասյանը հարցը հնչեցրեց․
«Այնուամենայնիվ, պարոն Հարությունյան, եթե հասկացաք՝ ինչի մասին է խոսքը, ինչպե՞ս կմեկնաբանեք հայհոյանքների օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ»։