Հուլիսի 13-ին Սահմանադրական դատարանն ավարտել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի հարցուպատասխանի փուլը:
Հերթը միջնորդությունների քննարկմանն է հասել: Քաղաքական ուժերը հայտնել են, որ պնդում են դրանք: Բարձր դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարել է որոշման մասին։
«Զարթոնքի» միջնորդություներից մեկը՝ ընտրությանը մասնակցած զինվորականների թվի վերաբերյալ, հետաձգվել է։ Մերժվել է ընտրատեղամասերում հոսանքազրկումների հետ կապված միջնորդությունը:
Ինչ վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջնորդություններին, առաջինի դեպքում մի մասը մերժվել է, որոշ կետեր հետաձգվել են, վերջինի դեպքում միջնորդությունը մերժվել է ամբողջությամբ: Բարձր դատարանը նիստը շարունակել է դռնփակ՝ որոշելու գործի դատաքննությունը դռնփակ շարունակելու մասին: