fbpx
Իրավական

ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի համայնքապետի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա նշում է, որ որոշումը կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետը Առուշ Առուշանյանն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ