Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Տոտենհեմը» պատրաստ է վաճառել թիմի առաջատար հարձակվող Հարի Քեյնին, սակայն այս դեպքում բնական հարց է ծագում, թե ով պետք է փոխարինի նրան։
Որպես Քեյնին փոխարինող կարող է հանդես գալ «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ում կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել։
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Նշվում է, որ Քեյնի տեղափոխության դեպքում «Տոտենհեմը» փորձելու է Գրիզմանին ձեռք բերել։