Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը՝ Փարամազյանի խափանման միջոց կալանքի ընտրության դեմ, մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Նիստը նախագահել է դատավոր Արմեն Դանիելյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում էր ընտրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։
Նշենք, որ Փարամազյանը մեղադրվում է խարդախության, կաշառակերության և ընտրողների կամաարտահայտությանը խոչընդոտելու մեջ։