Ինչպես արդեն հայտնի է դարձել, օրեր առաջ կալանավորվել է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր՝ Ռոբերտ Սուքիասյանը։
Նրա կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։
Այս մասին Armtimes-ին հայտնել է նրա փաստաբան Գոռ Միքայելյանը։
Նշենք, որ Սուքիասյանը մեղադրվում է Խուլիգանության մեջ, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով ընտրված պատգամավորներից մեկն է։