Հանրապետության տարածքում`
Հուլիսի 28-ին` ժամանակ առ ժամանակ, օգոստոսի 1-2-ը հիմնականում գիշերը և կեսօրից հետո՝ շրջանների զգալի մասում, հուլիսի 29-ին, 31-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 30-31-ն ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ .
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.50C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.60C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.40C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ