ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր մեկնարկային խոսքում անդրադարձավ տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանն ու Ադրբեջանի գործելաոճին այս առումով։
Նա նշեց, որ չնայած ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ հունվարի 11-ի հայտարարություններում չկա «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, Ադրբեջանը շարունակում է ինչ-որ միջանցքի թեմա արծարծել ու նշել կոնկրետ երթուղիներ և ուղղություններ։
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց։
ՀՀ ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանն այդ արտահայտություններով փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը։