Օգոստոսի 6-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ վստահ է՝ այս տարվա ընթացքում Հայաստանում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ։:
«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1,5 տոկոս տնտեսական աճ, արդյունքում, մենք ունենք հինգ տոկոս տնտեսական աճ ու ամեն ինչ գնում է նրան, որ մենք ունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ։ Տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից արդյունքն է նաև նրա, որ «կախարդական փայտիկը» գործում է», – ասել է Քերոբյանը։