Օգոստոսի 6-ին «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները վեց մարդու են ձերբակալել երկրի հարավում անտառային տարածքները հրդեհելու կասկածանքով:
Ըստ աղբյուրի՝ ձերբակալված անձանց մոտ այրվող խառնուրդով շշեր են հայտնաբերվել: Նրանք փորձել էին թաքնվել Մուղլա նահանգի Միլաս քաղաքում հրդեհի պատճառ դառնալուց հետո: Նրանցից երեքին կալանքի տակ են առել, մեկն ազատ է արձակվել՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ:
Եվս երեք մարդ է ձերբակալվել Բոդրում քաղաքում: Վերջիններս անտառի կողքով անցնելիս մեքենայից ծխախոտի չմարված մնացորդներ են նետել չոր խոտին: