Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատեց վերջին շրջանում ամենաակտիվ ձևով շրջանառվող լուրը․ Լիոնել Մեսսին տեղափոխվում է ֆրանսիական ՊՍԺ։
Լապորտան նշել է, որ նա շատ էր ցանկանում արգենտինացուն պահել «Բարսայում»։ Նրա խոսքով՝ ինքն ամեն ինչ արել է, որ Մեսսին մնա կատալոնական ակումբում, բայց դա չի լինի։
Այս մասին տեղեկանում ենք TuttoMercatoWeb-ից։
Հետաքրքրական է, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի երազանքը իրականացավ․ նա կրկին խաղալու է Մեսսիի հետ, բայց ոչ թե ինքը տեղափոխվեց «Բարսա», այլ Մեսսին՝ ՊՍԺ։
Հիշեցնենք, որ Մեսսիի հեռանալու մասին պաշտոնապես հայտարարվեց օգոստոսի 5-ի գիշերը։