fbpx
Կրթություն

Մեկնարկում է փորձագիտական հանձնաժողովի ձևավորման մրցույթը․ ԿԳՄՍ

Օգոստոսի 11-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք». մեկնարկում է փորձագիտական հանձնաժողովի ձևավորման մրցույթը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով:

Փորձագիտական հանձնաժողովն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և հանձնաժողովի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության ոլորտին և պետական քաղաքականությանը:

Ուշադրություն: Փորձագիտական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել փորձագետներ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքներից (Հրազդան, Եղեգնաձոր, Արմավիր, Ալավերդի):

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

երիտասարդական ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա փորձառություն կամ երիտասարդական ոլորտում փորձագիտական գործունեության առնվազն 2 տարվա փորձառություն,
դաշտային հետազոտություններ իրականացնելու հմտություններ,
թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ,
միջազգային երիտասարդական ծրագրերում ընդգրկվածությունը կդիտարկվի առավելություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (ձևը կցվում է)`

Դիմում՝ ուղղված կազմկոմիտեի ղեկավարին,
Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (pdf կամ jpg ֆորմատով),
Հայտադիմում (pdf կամ word ֆորմատով),
Մոտիվացիոն նամակ-հիմնավորում` փորձագիտական հանձնաժողովի աշխատանքներում ներգրավման վերաբերյալ (առավելագույնը 1 էջ, pdf կամ word ֆորմատով),
Ամփոփ տեղեկանք վերջին 3 տարում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած գործունեության, փորձագիտական աշխատանքների, հասարակական ակտիվության, տեղական և միջազգային (եթե այդպիսիք առկա են) երիտասարդական ծրագրերում ընդգրկվածության վերաբերյալ (առավելագույնը 2 էջ, pdf կամ word ֆորմատով):
Հայտերի ներկայացման ժամկետը և կարգը

Հայտերն ընդունվում են ս. թ օգոստոսի 11-23-ը, ժամը 24:00-ն:

Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «փորձագիտական հանձնաժողովի անդամ/անուն,ազգանուն»:

Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:

Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչև 2021թ. օգոստոսի 25-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 հեռախոսահամարին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ