Վերջին օրերին համացանցում ակտիվ տարածվում է մի լուսանկար, որտեղ երևում են ինքնաթիռում տեղակայված Աֆղանստանից փախչող քաղաքացիները։
Նկարից երևում է, որ մարդկանց թիվը շատ մեծ է, սակայն մինչ այս կոնկրետ թիվ հայտնի չէր։
Ինչպես հայտնում է Defense One-ը, ինքնաթիռը բեռնատար է ու այն պատկանում է ԱՄՆ-ի ռազմաօդային օժերին։
Նշվում է, որ այդ թռիչքի ժամանակ տարհանվել է Աֆղանստանի 640 քաղաքացի։
Ըստ աղբյուրի՝ սա ռեկորդային է Boeing-ի համար։