Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները:
Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
ԿԸՀ-ից հայտնել են նաև, որ ավագանու անդամի հերթական ընտրությունները կկայանան Շամիրամում, Ֆերիկում (Արմավիրի մարզ) ու Ֆիոլետովոյում։
Նշվում է, որ ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 17-ին։