«Թալիբան» ծայրահեղական շարժման վերահսկողության տակ անցած Աֆղանստանի տարածքում գտնվող ամերիկյան զենք-զինամթերքը հայտնվել է թալիբների ձեռքում։
Այս մասին տեսակետ է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ ճեպազրույցի ընթացքում։
Նա ասել է, որ հստակ տեղեկություն չունեն յուրաքանչյուր զենքի մասին ու չեն էլ սպասում, որ թալիբներն այդ զենքերն իրենց հետ կվերադարձնեն։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում, այնուամենայնիվ, դեռևս մնացել է նահանգ, որ թալիբների վերահսկողության տակ չէ․ խոսքը Փանջշերի մասին է։