Ջեյք Սալիվան
Վրաստանում ժողովրդավարական հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան
Միացյալ Նահանգներին խորապես անհանգստացնում է Վրաստանում ժողովրդավարական հետընթացը։ Վաշինգտոնի կարծիքով՝ Թբիլիսին ընտրության հնարավորություն ունի՝ կամ «Կրեմլի ոճով» աջակցելու «օտարերկրյա գործակալների» օրինագծին, կամ՝ ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին: Հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության հետընթացով»,-գրել է Ջեյք Սալիվանը X-ում: «Վրացի խորհրդարանականները կանգնած են վճռորոշ ընտրության առաջ՝ աջակցել վրաց ժողովրդի…
Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցի շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն. Ջեյք Սալիվան
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը: «Ուրախ եմ հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Ես Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցի շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը` վստահության ամրապնդման համար»,- գրել է նա:
ԱՄՆ-ն կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգները այս շաբաթ կհայտարարի Ռուսաստանի Դաշնության դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցում ակտիվորեն աշխատում է եվրոպացի գործընկերների հետ։ Սալիվանի խոսքով՝ Բուչայից ստացված տեղեկությունները նոր ապացույցներ են պատերազմական հանցագործությունների մասին ու իրենք համաշխարհային հանրության հետ կապահովեն…
Պատուհանը բացվել է, ռուսական զորքերը կարող են Ուկրաինա ներխուժել ցանկացած օր․ Սալիվան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ Ռուաստանը կարող է Ուկրաինայի տարածք ներխուժեր ցանկացած օր։ Այս մասին նա ասել է ABC News-ին։ Սալիվանի խոսքով՝ պատուհանը բացվել է։ Նա նշել է, որ կամ ռուսական զորքերը առաջիկա երկու շաբաթների ընթացքում կներխուժեն Ուկրաինա, կամ էլ Ռուսաստանը կընտրի դիվանագիտական ուղին։ Հիշեցնենք,…
Չսահմանազատված հատվածներում ԶՈւ տեղաշարժերը սադրիչ են ու անպատասխանատու․ Սալիվան
Ինչպես արդեն հայտնի է դարձել՝ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ու Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանդիպումից հետո հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։ Հայտարարությունում ասվում է, որ Սալիվանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ շփումները; Ինչպես նաև նա հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ Հայաստանի ու Հարավային Կովկասի խաղաղության,…
Վաշինգտոնում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Բայդենի խորհրդականը
Դեկտեմբերի 15-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունից։ Մենք երբեք չենք լքի հայերին․ Մակրոնը՝ եռակողմ հանդիպումից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ) Բրյուսելում կայացել է Փաշինյանի-Մակրոն-Ալիև եռակողմ հանդիպումը «Հանդիպման սկզբում կողմերը միմյանց են փոխանցել իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ…
Աֆղանստանում եղած ամերիկյան զենքի մեծ մասն անցել է թալիբների ձեռքը. Սալիվան
«Թալիբան» ծայրահեղական շարժման վերահսկողության տակ անցած Աֆղանստանի տարածքում գտնվող ամերիկյան զենք-զինամթերքը հայտնվել է թալիբների ձեռքում։ Այս մասին տեսակետ է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ ճեպազրույցի ընթացքում։ Նա ասել է, որ հստակ տեղեկություն չունեն յուրաքանչյուր զենքի մասին ու չեն էլ սպասում, որ թալիբներն այդ զենքերն իրենց հետ կվերադարձնեն։ Հիշեցնենք, որ Աֆղանստանում, այնուամենայնիվ,…
Սպիտակ տունը Ադրբեջանի քայլերն անվանել է անպատասխանատու և սադրիչ
ԱՄՆ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սալիվանը զրույցներում հայտնել է, որ մտահոգված է կողմերի միջև վերջին լարված դեպքով։ ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև շեշտել է, որ չդեմարկացված սահմաններում ռազմական տեղաշարժերն…
Հուսով եմ մոտ ապագայում հանդիպել Ձեզ. ԱԽ քարտուղարը՝ ԱՄՆ նախագահի ԱԱՀ նորանշանակ խորհրդականին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ջեյք Սալիվանին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Սալիվան, Խնդրում եմ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները և փորձը էապես կնպաստեն ԱՄՆ-ի…








