Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մրևլութ Չավուշօղլուի հետ:
Լավրովը Չավուշօղլուի հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Նախարարները շահագրգռվածություն են հայտնել իրավիճակի կայունացման հարցում և հիմնական ուժերին կոչ են արել Աֆղանստանում ապահովել անվտանգությունն ու կարգուկանոնը: