fbpx
Սպորտ

Հայտնի է՝ երբ Իբրահիմովիչը կվերադառնա խաղադաշտ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ասել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Ա Սերիայի նոր մրցաշրջանի առնվազն երկու տուր:

Նշվում է, որ ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել մայիսին ստացած ծնկի վնասվածքից: Վնասվածքից հետո «Միլանի» 39-ամյա առաջատարը վիրահատության է ենթարկվել:

Պիոլին ասել է, որ ֆուտբոլիստը ֆիզիկապես արդեն իրեն լավ է զգում, բայց նա դեռ չի աշխատում ամբողջ թիմի հետ:

«Հաջորդ շաբաթը կարևոր կլինի նրա համար, նա նորմալ ռիթմով կաշխատի գնդակով, որը նրան ակնհայտորեն պակասում էր:

Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա մենք անհամբերությամբ սպասում ենք նրա վերադարձին սեպտեմբերյան միջազգային հանդիպումներից հետո:

Նրա դերը թիմում մնում է էական: Նա խարիզմատիկ առաջնորդ է: Հոգեբանության տեսանկյունից նրա մոտ ամեն ինչ կարգին է, նա գիտի, որ կարող է որոշիչ դեր խաղալ»,- ասել է Պիոլին։

Այս մասին տեղեկանում ենք «Միլանի» մամուլի ծառայությունիցյն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ