fbpx
Աշխարհ

Բայդենը հրամայել է պատժել Իսլամական պետության առաջնորդներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների և օբյեկտների նկատմամբ հարվածների օպերատիվ ծրագրեր պատրաստել։

Այս մասին նա ասել է ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անելու ամեն բան՝ պատժելու Քաբուլի պայթյունների հետևում կանգնածներին։

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ պատրաստ է Աֆղանստանում ռազմական ներկայությունը մեծացնելու վերաբեյալ զինվորականների ցանկացած հայց ընդունել։

Հիշեցնենք, որ երեկ Աֆղանստանի մայրաքաղաքում թվով 7 պայթյուն է գրանցվել, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, իսկ վիրավորներինը՝ անցել 1300-ից։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պայթյունների պատասխանատվությունը վերցրել է իր վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ