fbpx
Հասարակություն

Վերին Գետաշենում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվում է 4 փողոցների սալարկման և 10 թաղամասերում ոռոգման ջրատար առուների կառուցման շինարարական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրել է համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը։ Սալարկվող փողոցների ընդհանուր մակերեսը կազմելու է 6 500 քառակուսի մետր, իսկ առուներինը՝ 2 500 գծամետր։

Ջրատար առուների կառուցման արդյունքում ջուրը սպառողներին հասնելու է արագ ու ժամանակին, բնակիչները զերծ են մնալու քայքայվող շինություններից, քանի որ առուների անբարեկարգ վիճակի պատճառով մատակարարվող ջուրը ներծծվում էր բնակարանների նկուղները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ