fbpx
Սպորտ

Մբապեին ՊՍԺ-ում պահելու համար խառնվել է Մակրոնը

Խոսակցություններ են գնում, որ ֆրանսիական ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին թիմում պահելու համար դիմել է նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնի օգնությանը ու վերջինս արդեն մի քանի նամակ է ուղարկել Մբապեին և փորձելու է նրան համոզել մնալ ՊՍԺ-ում։

Բանն այն է, որ աստղային հարձակվողի պայմանագիրն ավարտվում է ակումբի հետ հաջորդ ամառ, իսկ ակումբը ցանկանում է ամեն կերպ պահել նրան թիմում։

Կիլիանին կարող են առաջարկել երկամյա պայմանագիր, բայց ավելի բարձր աշխատավարձով։

Այս մասին հաղորդում է Marca պարբերականը։

Նշվում է, որ Մբապեի որոշման վրա կարող են ազդել Նեյմարն ու Լիոնել Մեսսին, որոնց հետ մեկ թիմում խաղալու համար, գուցե, Մբապեն երկարաձգի պայմանագիրը։

Ինչպես նաև նշվում է նախագահ Մակրոնի գործոնի մասին, որը նույնպես կփորձի համոզել Մբապեին մնալ Ֆրանսիայում։

Հիշեցնենք, որ Մբապեն մեծ ցանկություն ունի կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելու, ու իսպանական ակումբում նույնպես ցանկանում են իրենց թիմում տեսնել ֆրանսիացուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ