Սեպտեմբերի 10-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները» թեմայով։
«Ի թիվս ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների բարձրաստիճան սպաների, պետական այլ գերատեսչական և հասարակական կառույցների ներկայացուցիչների, հոգեբան-դասախոսների և հոգևոր սպասավորների՝ խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
- Պահեստազորայինների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ
- Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Խորհրդակցության ընթացքում օրակարգային թեմային առնչող ելույթներով հանդես են եկել ԶՈՒ հոգևոր առաջնորդը, ԶՈՒ ԲՀԱ վարչության սպաները, ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության ներկայացուցիչները, մի շարք դասախոսներ, հոգեբաններ և այլք։
Անդրադարձ է կատարվել զինված ուժերում 2021 թ. տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վերլուծությանը, ներկայացվել են կանխարգելման ուղիների վերաբերյալ առաջարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։