Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի նախկին պաշտպան Դավիդ Լուիսը պաշտոնապես դարձավ բրազիլական «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ պաշտպանը մեկ տարով է պայմանագիր կնքել «Ֆլամենգոյի» հետ ու այն նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբեր։
Նա «Արսենալից» հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով ու «Ֆլամենգոն» Լուիսին ձեռք է բերել անվճար։