fbpx
Առողջապահություն

Արցախում քովիդով հիվանդներից 4-ի վիճակը ծանր է

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 11-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 20 վարակակիր: Նրանցից 4-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12249 քաղաքացու հետազոտություն, որից 1089-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ