fbpx
Սպորտ

ՊՍԺ-ում հերքել են այն տեղեկությունը, թե Մեսսին տարեկան 30 մլն եվրո է ստանում

L’Equipe-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հերքել է այն տեղեկությունը, թե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ է ստանում փարիզյան ակումբում.

«Այդ տվյալները չափազանց հեռու են իրականությունից ինչպես ժամկետների, այնպես էլ թվերի տեսանկյունից: Պայմանագրում այո կա դրույթ հավատարմության համար, բայց կարող եմ ասել, որ նշված գումարը պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է Լեոնարդոն։

Մինչ այս տեղեկություն էր տարածվել, թե Մեսսին ՊՍԺ-ում իր առաջին տարում 30 մլն եվրո կվաստակի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ