fbpx
Հասարակություն

Գազանջատումներ՝ Երևանում

Սեպտեմբերի 19-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նոր Նորքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, Բագրևանդի, Դավիթ Բեկի, Սաֆարյան փողոցների, Մոլդովական փողոցի թիվ 32/2, 32/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մայակ, Բանավան թաղամասերի, 14-րդ, 26-րդ փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզում գործող «Վիգ Հաս», «Թեգաար», «Միրզա», «Վեդի Գազ», «Ճերմակ առագաստ», «Դեյվ» ՍՊԸ-ների, «ԱՁ Վ.Սաֆարյան» ԱԳԼՃԿ-ների և «Արարատ Քեննինգ Ֆեքթըրի» ՍՊԸ-ի պահածոների գործարանի գազամատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ