ՊՍԺ-ի աստղային ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին քննադատության է ենթարկվել Le Parisien թերթի կողմից՝ «Լիոնի» հետ խաղից հետո։
Թերթը նշում է, որ Մեսսի մնալը Փարիզում սպասվածից դժվար է լինելու։
Թերթը գրում է, որ Մեսսին պարզապե շրջում է խաղադաշտով ու այլևս չի ազդում խաղի վրա։
Ըստ պարբերականի՝ արգենտինացին մարում է։
Հիշեցնենք, որ «Լիոնի» հետ դիմակայության 76-րդ րոպեին Մեսսին փոխարինվել էր, ինչը դուրս չեր եկել ֆուտբոլիստին ու նա չէր սեղմել մարզչի ձեռքը։