Մադրիդի «Ատլետիկոն» ներկայացնող ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը տպավորիչ ցուցանիշի է հասել։
Այս մասին հայտնում է El Pais-ը։
Նշվում է, որ Սուարեսը Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում դուբլ ձևակերպեց՝ գոլեր հեղինակելով 78-րդ և 90+1 րոպեներին։
Սրա շնորհիվ Սուարեսը համալրեց այն ֆուտբոլիստների շարքերը, ովքեր իրենց կարիերայի ընթացքում գոլեր են հեղինակել խաղաժամանակի բոլոր րոպեների ընթացքում։
Այսպիսով՝ Սուարեսը մինչ այս գոլել է խփել 1-ից մինչև 90+7 րոպեներին։