Թուրքական «Sözcü» լրատվական կայքի հաղորդմամբ՝ այսօր տեղի է ունեցել Աֆղանստանում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայի և «Թալիբան» իսլամիստական շարժման ձևավորած կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի հանդիպումը:
Սա առաջին պաշտոնական հանդիպումն է Թուրքիայի և «Թալիբանի» միջև: Հանդիպման մասին հայտնել է նաև թուրք դեսպանը Twitter-ում արած գրառմամբ: Նա արտգործնախարարի պաշտոնակատարին վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել աֆղան ժողովրդին և հարաբերություններ կառուցել՝ հիմնված պատմական կապերի վրա:
Հանդիպման ժամանակ նաև մտքեր են փոխանակվել կրթական, առողջապահական մի շարք հարցերի շուրջ: